2025 թվականից գիտաշխատողների աշխատավարձը կհասնի 552 հազար դրամի

1 Min Read

Այսօր պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից առաջատար գիտաշխատողների բազային աշխատավարձը կհասնի 552 հազար դրամի:

Այս գումարին կավելանան նաև թեմատիկ դրամաշնորհային ծրագրերի վճարները։

Նախարարի խոսքով` այս բարեփոխումը հիմք կհանդիսանա, որ այդ մասնագետները պետական գիտական հաստատություններում և բուհերում անցնեն լրիվ դրույքների:

Եկող տարվանից գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան արդեն չորրորդ անգամ՝ հասնելով 300 տոկոս աճի։

2024թ. հունվարի տվյալներով՝ Հայաստանում աշխատում է 2 162 գիտաշխատող գիտական աստիճաններով, որոնցից 788-ը՝ համատեղությամբ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով