Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ նվազել են

1 Min Read

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի օրը Նյու Յորքի սակարկություններում նվազել են 8,4%-ով՝ սպասվածից ցածր եռամսյակային շահույթի հրապարակումից հետո: Այս մասին են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները։

Սպասվում էր, որ Tesla-ն երրորդ եռամսյակում կմատակարարեր 358,000 մեքենա, բայց իրականում մատակարարել է ընդամենը 343,830: Սա դժվարեցնում է այս տարի մեքենաների մատակարարումները 50%-ով ավելացնելու նպատակը:

Ըստ ТАСС-ի՝ բաժնետոմսերի անկումը տեղի է ունեցել նաև Tesla-ի սեփականատեր և հիմնադիր Իլոն Մասկի Twitter-ի գրառման ֆոնին, թե ինչպես է նա տեսնում Ուկրաինայում խաղաղության պայմանները:

Որպես առաջին քայլ Մասկը առաջարկել է ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող հանրաքվեները կրկին անցկացնել Ռուսաստանի միացված տարածքներում։ Նրա կարծիքով՝ Ղրիմը պաշտոնապես կլինի Ռուսաստանի կազմում, իսկ Ուկրաինան կարող է չեզոք կարգավիճակ ստանալ։

Share This Article
9 Comments