Ուկրաինային 63 մլն եվրո այս անգամ հատկացնում է Շվեդիան: Այս գումարը կուղղվի ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանն ու զինված ուժերի կարիքներին աջակցելու համար. այս մասին հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարարությունը։
Այդ միջոցներից 20 միլիոնը նախատեսվում է աջակցել Ուկրաինայի արդյունաբերական բազային, 43 միլիոնը՝ որպես ֆինանսական աջակցություն մի շարք բազմակողմ նախաձեռնություններին՝ Ուկրաինայի զինված ուժերին արագ և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: