10 հաջողակ միտք պատերազմի և ազատության մասին

1 Min Read

Պատերազմն ու ազատությունը հավերժ կապված են իրար։ Այս երկու թեմաները արդիական են բոլոր ժամանակներում։ Ձեզ ենք ներկայացնում 10 հաջողակ միտք ազատություն ունենալու և պատերազմի հետ ապրելու մասին։

Պատերազմներն սկսվում են, երբ ինչ-որ մեկն սկսում է դրանք, բայց չեն ավարտվում, երբ սկսողն ուզի։

Նիկոլո Մաքիավելի

Պատերազմի՛ր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից։

Գարեգին Նժդեհ

Ով լավ է նախապատրաստվել մարտին, նա կիսով չափ այն շահել է։

Միգել դը Սերվանտես

Պարտականությունն այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար:

Էդիթ Համիլտոն

Ոչխարը և գայլը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը․ դրանում է մարդկային հասարակության մեջ տիրող տարաձայնության էությունը։

Աբրահամ Լինկոլն

Երկրի պաշտպանության համար զինուժը բավարար չէ, մինչդեռ ժողովրդի կողմից պաշտպանվող երկիրն անպարտելի է։

Նապոլեոն Բոնապարտ

Մի ասա բարեկամիդ այն, ինչ չպիտի իմանա թշնամիդ։

Արթուր Շոպենհաուեր

Չկա մարդ, ով ազատությունը չսիրի: Բայց արդարամիտը դա պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր:

Լյուդվիգ Բյոռնե

Անվարժ զինվորներին պատերազմ ուղարկելը նշանակում է դավաճանել նրանց։

Կոնֆուցիոս

Երբեք ոչինչ մի խնդրեք։ Երբեք և ոչինչ, մանավանդ ձեզնից ուժեղներից։ Իրենք կառաջարկեն, և իրենք էլ ամեն ինչ կտան։

Միխայիլ Բուլգակով

Share This Article
1 Comment