Համաշխարհային տնտեսությունը դժվար է պատկերացնել առանց ժամանակակից սուրհանդակային ծառայությունների։ Աշխարհի մի անկյունից մյուսը յուրաքանչյուր վայրկյան ուղարկվում են բեռներ ու առաքանիներ, և այս գործընթացի երաշխավորը սուրհանդակային ընկերություններն են։
2024թ․ հոկտեմբերի 27-ի դրությամբ աշխարհի 20 խոշորագույն սուրհանդակային ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմում է շուրջ $353 մլրդ:
Ուսումնասիրենք այս ցուցակի առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած ընկերությունների շուկայական կապիտալիզացիան 2024թ․ հոկտեմբերի 27-ի դրությամբ․
Առաջին հորիզոնականում է հայտնվել ամերիկյան «United Parcel Service» ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է $112 մլրդ։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ամերիկյան «FedEx» ընկերությունը` շուկայական կապիտալիացիան $67 մլրդ։
Երրորդ տեղում է գերմանական «DHL Group (Deutsche Post)» ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասնում է $47 մլրդի։ Վերոնշյալ ցուցակի 8-րդ հորիզոնականում կանադական «TFI International» ընկերությունն է`շուկայական կապիտալիզացիայի $ 11 մլրդ ցուցանիշով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում