Որքա՞ն է հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2023թ․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հայաստանում հսկայական միջոցներ են ներդրվում բնակարանային ֆոնդի ընդլայնման համար։ Ներդրված միջոցներն ուղղվում են ոչ միայն նախկին շենքերի վերանորոգմանը, այլ նաև նոր արդիական շինությունների կառուցմանը։

Շինարարական տեխնոլոգիաների զարգացման և հագեցվածության ֆոնին կտրուկ ավելացել է աշխատանքների արդյունավետությունը։ Շինարարության ծախսերի ու ժամկետների կրճատման արդյունքում էլ հնարավոր է դառնում ավելի սեղմ ժամկետում մարդկանց ապահովել բնակարաններով:



Վերոնշյալ փոփոխություններով հանդերձ՝ ուսումնասիրենք` ինչպիսին է եղել ՀՀ բնակարանային ֆոնդը 2023թ․․

Հայաստանում բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսը 2023թ․ 2022թ․ համեմատ ավելացել է 142,649 քմ-ով՝ կազմելով 30,299,907 քմ։ Այս մակերեսների վրա տեղակայված բազմաբնակարան շենքերի թվաքանակը 2023թ 2022թ․ համեմատ կրճատվել է 20 միավորով՝ կազմելով 19,319 միավոր։ Վերջինումս 2023թ․ 2022թ․ համեմատ բնակարանների թվաքանակն աճել է 506ով՝ կազմելով 461,309 միավոր։

Հայաստանում առանձնատների զբաղեցրած մակերեսը 2023թ․ 2022թ․ համեմատ ավելացել  է 3,147, 252 քմ-ով՝ կազմելով 78,394,950 քմ։ Այս մակերեսների վրա տեղակայված են 437,023 միավոր առանձնատներ։

2023թ․2022թ․ համեմատ 120 քմ -ով նվազել է հանրակացարանային ֆոնդի և ժամանակավոր բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը, որը կազմել է 251,851 քմ։ Արդյունքում, 2023թ․ Հայաստանում մեկ բնակչի ապահովվածությունը ընդհանուր մակերեսով կազմել է 36․4 քմ՝ 2022թ․ հսամեմատ աճելով ընդամենը 0․9 քմ-ով։

Կիսվեք այս հոդվածով