Google-ին ուղղված 17 ռուսական հեռուստաալիքների պահանջները հասել են մի գումարի, որն ունի բազմաթիվ զրոներ. РБК

1 Min Read

Ռուսական ընկերությունների պահանջները Google-ին հասել են ₽2 ունդեցիլիոն ռուբլու` մի թիվ, որը կազմված է 1-ից և 36 զրոներից, փոխանցում է РВК-ն։

Հեռուստաալիքները բողոքում են YouTube հարթակում իրենց էջերի արգելափակման դեմ։ Դատարանը պահանջում է ընկերությունից վերականգնել YouTube-ում 17 հեռուստաալիքների արգելափակված օգտահաշիվները։ 

2022 թվականի հունիսին Google-ի ռուսական իրավաբանական ընկերությունը՝ «Գուգլ» ՍՊԸ- ն, սնանկության դիմում է ներկայացրել։ Ընկերության ներկայացուցիչը դա բացատրել է նրանով, որ այդ ժամանակ պարտքերը գերազանցում էին ₽19 մլրդ-ը, իսկ ակտիվները կազմում էին ընդամենը ₽3,5 մլրդ։

2023թ․ նոյեմբերին դատարանը ընկերությանը սնանկ է ճանաչել։ Ի թիվս այլոց` «Գուգլը»-ի պարտատերերի ցուցակում ներառվել է «Ցարգրադ» հեռուստաալիքը, որին մասով 2024 թ․ օգոստոսին Գերագույն դատարանը հաստատել է ₽32,7 մլրդ-ի չափով պարտքը։

«Ցարգրադն» առաջին հեռուստաալիքն էր, որը դատի է տվել Google-ին։

https://www.rbc.ru/technology_and_media/29/10/2024/671fd2389a794726b01d3af3

Կիսվեք այս հոդվածով