4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձը հաջողված է ճանաչվել

1 Min Read

Իսլանդիան պատրաստվում է ամբողջությամբ անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա։ Փորձը, որին մասնակցել են տասնյակ ընկերություններ և դրանց աշխատակիցների կեսից ավելին, ճանաչվել է հաջողված։

Ոլորտների զգալի մասում արտադրողականությունը բարձրացել է։ Ընդ որում՝ արձանագրվել է, որ աշխատակիցները սկսել են հազվադեպ ընկնել ընկճախտի մեջ և ձախողել սեփական աշխատանքային պարտականությունները։



Նմանատիպ փորձ այս տարի անցկացվել է Գերմանիայում։ 45 կազմակերպություն տարբեր ոլորտներից անցել են քառօրյա աշխատանքային շաբաթվա։ Արդյունքում ընկերությունների 73%-ը գոհ է մնացել արդյունքից և հայտարարել է ապագայում նման ժամանակացույց պահպանելու պատրաստակամության մասին։

 

Կիսվեք այս հոդվածով