ՀՀ բանկերը կրկին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են. Ո՞ր բանկն է առաջատարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ բանկերը շարունակում են իրենց կայուն դիրքերը պահպանել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: Հայաստանում գործունեություն ծավալող 18 առևտրային բանկերը միասին 2024թ․ երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ֏ 20․3 մլրդ: Վերջինս 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ աճել է 9%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` կրճատվել մոտ 66%-ով:

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2024թ․ երրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով առաջին հորիզոնականում է հայտնվել  Ամերիաբանկը` պետբյուջե  վճարելով ֏ 2․92 մլրդ հարկ. 2024թ․ երկրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալների համեմատ կրճատվել է 80%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակում վճարած հարկերի համեմատ՝ 1․1%-ով։

2024թ․ երրորդ եռամսյակում վճարած հարկերի ծավալներով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ակբա բանկը՝ ֏ 2․28 մլրդ։ Նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ Ակբա բանկի վճարած հարկերի ծավալներն աճել են 15%-ով, իսկ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ` կրճատվել 58%-ով։

Երրորդ հորիզոնականում է Արդշինբանկը։ Վերջինս 2024թ․ երրորդ եռամսյակում վճարել է ֏ 2․20 մլրդ-ի հարկ։ 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ վճարված հարկի ծավալը կրճատվել է 8, 2%-ով, իսկ 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ՝ 80%-ով։


Հայաստանի և Վրաստանի  բանկային համակարգերի շահութաբերության վերլուծություն. Հայաստանի բանկերի միություն


Մյուս կողմից, 2024թ․ երրորդ եռամսյակում վերջին երեք հորիզոնականներում են հայտնվել Արցախբանկը, Բիբլոս Բանկ Արմենիան և Մելլաթ բանկը։ Վերջիններս 2024թ․ երրորդ եռամսյակում վճարել են համապատասխանաբար ֏ 285 մլն, ֏ 248 մլն  և ֏ 133 մլն հարկ։

2024թ․ երրորդ եռամսյակում 2023թ․ երրորդ եռամսյակի համեմատ Բիբլոս Բանկ Արմենիայի վճարած հարկերի ծավալներն աճել են 7․8%-ով, իսկ Մելլաթ բանկի վճարած հարկերի ծավալները՝ 29%-ով։

Արցախբանկը 2023թ․ երրորդ եռամսյակում բացակայել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից։

2024թ․ երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ  Բիբլոս Բանկ Արմենիայի վճարած հարկերի ծավալները նվազել են 31%-ով, Արցախբանկի վճարած հարկերի ծավալները՝ 58%-ով, իսկ Մելլաթ բանկի դեպքում`88%-ով։ 

Կիսվեք այս հոդվածով