🔸Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։
Գրաֆ
🔸Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած։
Բրաունել
🔸Եթե դու գնահատում ես քո կյանքը, հիշի’ր, որ ուրիշները ևս իրենց կյանքը գնահատում են ոչ պակաս։
Եվրիպիդես
🔸Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։
Էմերսոն
🔸Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև` մնալ ինչպիսին որ կաս։
Լերու
🔸Մեր կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որը մեզ վրա նստել է։
Մորիակ
🔸Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու։
Օբեր
🔸Կյանքի 3 բաղադրիչ կա՝ փոփոխություններ, ընտրություն և սկզբունքներ։
🔸Մեր կյանքը միշտ օգուտ է բերում մարդկանց։ Այն ծառայում է կամ որպես օրինակ կամ նախազգուշացում նրանց համար:
🔸Որքան լավն է մեր ներկան, այնքան քիչ ենք մտածում անցյալի մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում