Meta-ն ներկայացրել է տեքստային նկարագրություններով կարճ տեսանյութեր ստեղծող ծրագիր

1 Min Read

AI ծրագիրը կոչվում է MakeA-Video: Այն աշխատում է հայտնի նեյրոնային ցանցերի ձևով, ինչպիսիք են DALL-E 2-ը և Midjourneyը, սակայն այն ստեղծում է կարճ տեսանյութեր: Հայտնում է Bloomberg-ը։

Նեյրոնային ցանցը ստեղծում է առանց ձայնի և ոչ ավելի, քան հինգ վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Նույնիսկ այժմ այն ​​կարող է ճանաչել տարբեր հարցումներ:

Նեյրոնային ցանցը դեռևս հասանելի չէ, իսկ ներկայացված տեսանյութերը կայքերին տրամադրել է հենց Meta-ն։ Հետևաբար, դեռ լիովին պարզ չէ, թե իրականում Make-A-Video-ն որքանով է հասկանում նախադասությունները և դրանց հիման վրա տեսանյութեր ստեղծում:

Make-A-Video-ն դեռ մշակման վաղ փուլում է, ուստի տեսանյութերը թողարկվում են ցածր որակով և նկատելի արտեֆակտներով:

Share This Article