AI ծրագիրը կոչվում է Make–A-Video: Այն աշխատում է հայտնի նեյրոնային ցանցերի ձևով, ինչպիսիք են DALL-E 2-ը և Midjourney–ը, սակայն այն ստեղծում է կարճ տեսանյութեր: Հայտնում է Bloomberg-ը։
Նեյրոնային ցանցը ստեղծում է առանց ձայնի և ոչ ավելի, քան հինգ վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ Նույնիսկ այժմ այն կարող է ճանաչել տարբեր հարցումներ:
Նեյրոնային ցանցը դեռևս հասանելի չէ, իսկ ներկայացված տեսանյութերը կայքերին տրամադրել է հենց Meta-ն։ Հետևաբար, դեռ լիովին պարզ չէ, թե իրականում Make-A-Video-ն որքանով է հասկանում նախադասությունները և դրանց հիման վրա տեսանյութեր ստեղծում:
Make-A-Video-ն դեռ մշակման վաղ փուլում է, ուստի տեսանյութերը թողարկվում են ցածր որակով և նկատելի արտեֆակտներով: