Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2024 թվականի երրորդ եռամսյակում նվազել է 0,3%-ով, մինչդեռ մրցակից Huawei-ն աճել է 42%-ով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Apple-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 15,6% շուկայական մասնաբաժինով, ինչը 0,5%-ով պակաս է 2023թ.-ի համեմատ, իսկ Huawei-ն զբաղեցրել է երրորդ տեղը՝ 15,3%-ով՝ աճելով 4,2%-ով։
Vivo-ն, որը հիմնականում վաճառում է բյուջետային հեռախոսներ, առաջատար է շուկայի 18,6% մասնաբաժնով:
Նման թվերը են արձանագրվել այն բանից հետո երբ անցյալ տարի Huawei-ը Mate 60 սերիայի հետ պրեմիում սեգմենտ վերադարձավ՝ համալրված հայրենական արտադրության չիպով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում