🔸 Կյանքը անարդար է, ուզեք, թե չուզեք, պետք է հաշտվեք դրա հետ:
🔸Շրջապատը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա: Դուք չեք կարող ավարտին հասցնել ձեր գործը, այն ժամանակ, երբ ձեզ ինքնավստահ կզգաք: Դուք պետք է այն ավարտեք նախքան դա։
🔸Մի՛ կարծեք, թե կարող եք մեծ փողեր աշխատել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դուք չեք դառնա ընկերության փոխտնօրեն, լեք ունենա արբանյակային հեռախոսով մեքենա միայն այն պատճառով, որ դուք լավն եք և արժանի լավ կյանքի: Նախևառաջ դուք պետք է այդ ամենը վաստակեք:
🔸Ձեզ թվում է, թե ձեր ուսուցիչը խիստ է: Համբերե՛ք, մինչև կհանդիպեք ձեր առաջին ղեկավարին:
🔸 Համբուրգեր մատուցելը ցածր չէ ձեր արժանապատվությունից։ Ես այդ գործն այլ կերպ կկոչեի` Հնարավորություն:
🔸 Եթե դուք տհաճ իրավիճակում եք հայտնվել, մի՝ մեղադրեք ձեր ծնողներին: Դա նրանց մեղքը չէ: Սովորե՛ք ձեր սխալների վրա:
🔸Մինչև ձեր լույս աշխարհ գալը ձեր ծնողները այսքան ձանձրալի մարդիկ չէին: Նրանք այդպիսին են դարձել՝ ձեր հագուստը լվանալով ու արդուկելով, վարձերը վճարելով և ձեր բլոր քմահաճույքները կատարելով: Այնպես որ, մինչև աշխարհը ավագ սերնդից փրկելը, բարի՛ եղեք, հավաքե՛ք գոնե ձեր սենյակը:
🔸 Դպրոցում գուցե չեն առանձնացնում հաղթողներին ու պարտվողներին,
բայց կյանքն այդպիսին չէ: Դպրոցում ձեզ կարող են մի քանի հնարավորություն տալ ճիշտ պատասխան գտնելու համար: Իրական կյանքում ոչ մի նման բան չկա:
🔸Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:
🔸 Իրական կյանքը հեռու է նրանից, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Մարդիկ ամեն օր աշխատում են, այլ ոչ թե սրճարանում ժամանակ են անցկացնում:
🔸Մի ծաղրեք գիրք կրծողներին ու գերազանցիկներին: Շատ հնարավոր է՝ շուտով դուք աշխատեք նրանցից մեկի մոտ: