Կիևին 50 միլիարդ դոլարի վարկ կտրամադրվի, որպեսզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (որի պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 20-ին) «չբղավի» միջուկային զենքի մասին։ Известия-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան Մեծ յոթնյակի համապատասխան որոշման։
Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Բրյուսելում Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Արևմուտքին։ Ուկրաինայի առաջնորդը պահանջել է կամ ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում, կամ նրան միջուկային զենք տրամադրել։
Զախարովայի խոսքով՝ այս իրադարձություններից հետո Կիևին հատկացվել է 50 մլրդ դոլար։
«Միջուկային զենքի մասին չբղավելու համար նրանք տվել են 50 միլիարդ»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Բացի այդ, դիվանագետն ասել է, որ Զելենսկին «որոշել է հարստացնել համաշխարհային պատմագրությունը մի քաղաքականությամբ, որն ապշեցուցիչ է իր անհեթեթությամբ»։ Նա պարզաբանել է, որ ուկրաինացի առաջնորդն ընտրում է «և ամոթը», և «պատերազմը»։
Միևնույն օրը Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համաձայնության են եկել Կիևին 50 միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ։ Բոլոր երկկողմանի վարկերի տրամադրումը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2025 թվականի հունիսի 30-ը։
Մինչ այս՝ հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինային 20 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու որոշման մասին՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվների տոկոսները։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր հերթին գողություն է անվանել Վաշինգտոնի ծրագրած 20 միլիարդ դոլարի փոխանցումը Կիևին՝ որպես G7-ի երկրների կողմից համաձայնեցված վարկի մաս՝ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից:
Կրեմլի պաշտոնյա Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով անշարժացված ռուսական ակտիվներից եկամուտները Ուկրաինա, ընդգծել է, որ այդ քայլերն անօրինական են։
Ռուսական ակտիվներից ևս 50 մլրդ դոլար կհատկացվի Ուկրաինային
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում