Եվրամիության հետ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության դեֆիցիտը կազմել է 157,9 մլրդ եվրո

1 Min Read

ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Եվրամիությանն անվանել է «մինի Չինաստան»՝ խոսելով դաշինքի հետ ԱՄՆ առևտրային հարաբերությունների մասին։

Թրամփը մասնավորապես ասել է։

«Մեր մեքենաները չեն վերցնում, մեր գյուղմթերքը չեն վերցնում, ոչինչ չեն վերցնում. դուք ԵՄ-ի հետ 312 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունեք: Գիտեք, ԵՄ-ն մինի Չինաստան է, նույնիսկ մինի չէ»,- հայտարարել է Թրամփը:

ԵՄ վիճակագրական Eurostat գործակալության տվյալներով՝ անցած տարի Եվրամիության հետ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության դեֆիցիտը կազմել է 157,9 մլրդ եվրո՝ 170,54 մլրդ դոլարին համարժեք։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով