Իրավաբանական անձանց ակտիվությունն անշարժ գույքի շուկայում, առևտրային բանկերի ցուցանիշներն ու Համաշխարհային բանկի զեկույցը. Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն` օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է`  հասնելով 5.6 տոկոսի։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 23,717.9 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 73.5%-ով աճ: Հայաստանն արտահանել է 10,595.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, ներմուծել՝ 13,122.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Անցնենք անշարժ գույքի շուկային: 2024թ․ օգոստոսի դրությամբ իրավաբանական անձինք իրականացրել են անշարժ գույքի գնման 169, վաճառքի՝ 485 գործարք։ Վաճառքը գերազանցում է գնումներին մոտ 3 անգամ։ Ընդգծենք, որ վաճառքը մեծամասամբ կենտրոնացած է Երևանում, որտեղ 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ վաճառքի գործարքների թվաքանակն աճել է մոտ 11%-ով՝ կազմելով 363 միավոր: Մարզերում անշարժ գույքի վաճառքի գործարքների մասով ակտիվ են Կոտայքի և Արմավիրի մարզերը։

2024թ․ սեպտեմբերի դրությամբ՝ ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկառուների թվաքանակը կազմում է շուրջ 862 հզր մարդ։ Սպառողական և այլ վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թիվը կազմում է մոտ 843 հզր, իսկ հիփոթեքային վարկեր ունեցողներինը՝ 69 հզր մարդ։

ՀՀ առևտրային բանկերի շահութաբերությունն ըստ ակտիվների 2024թ․ օգոստոսին կազմել է 4․6%՝ 2023թ․ օգոստոսի համեմատ աճել է 48․3%-ով: Շահութաբերությունն ըստ կապիտալի 2024թ․ օգոստոսին կազմել է 29․3%՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 45․5%-ով։

Եվ վերջում՝ նորից Համաշխարհային բանկի զեկույցից: Ըստ հոկտեմբերյան զեկույցի՝  Հայաստանում զբոսաշրջությունից և արտերկից դրամական փոխանցումներով ստացված մուտքերն էականորեն նվազել են  2024 թ. 1-ին կիսմայակում, օգոստոսին պակասուրդը կուտակային բյուջեի մնացորդը հասցրել է  ՀՆԱ-ի 0.8 տոկոսի, դե իսկ վարկերիկ աճը շարունակում է գերազանցել ավանդների աճը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով