Տուն ունենալու երազանքի իրականացումը՝ շատ մոտ՝ TOON EXPO-ի շրջանակում։ Բնակարանի ընտրությունից մինչև օնլայն հիփոթեքի ձևակերպում կարող եք կատարել հենց տեղում՝ էքսպոյի ամենականաչ տաղավարում։ Երազանքն իրականություն դարձնել ցանկացողների համար հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը թե՛ իր, թե՛ գործընկեր կառուցապատողների կողմից ունի հատուկ առաջարկներ։
Տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկի հաստատում. MyHome հարթակն իր բնույթով միակն է շուկայում, որը հնարավորություն է ընձեռում անշարժ գույք ձեռք բերել բացառապես օնլայն տարբերակով:
Առաջնային շուկայի ավելի քան 130 նախագիծ՝ 70 կառուցապատող ընկերության կողմից, երկրորդային շուկայի ավելի քան 1000 առաջարկ էլ՝ անշարժ գույքի առաջատար գործակալություններից։
Ի դեպ, MyHome հարթակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում