Դիզայների ոլորտում աշխարհի 20 լավագույններից 4-րդը՝ հայկական Բեքբոն բրենդինգը, Լոնդոնում մասնակցում է Pentawards մրցանակաբաշխությանը

2 Min Read

«Բեքբոն բրենդինգ» ընկերությունը, որ աշխարհի դիզայներական 20 լավագույն կազմակերպությունների թվում 4-րդն է, հոկտեմբերի 25 -ին Լոնդոնում մասնակցում է դիզայնի ոլորտի օսկարը համարվող Pentawards մրցանակաբաշխությանը: Այս տարի մրցույթի 26 անվանակարգում «Բեքբոն բրենդինգ»-ը հանդես է գալիս 16 աշխատանքով:

Հանրահայտ այս մրցույթի շրջանակում դիզայնի ոլորտում մեծ հեղինակություն վայելող ժյուրիի 50 անդամի գնահատականին է ներկայացվելու ավելի քան 2000 աշխատանք՝ աշխարհի շուրջ 60 երկրից: Ժյուրիի կազմում են միջազգային հայտնի ընկերությունների՝ Microsoft, Pentagram, PUMA, Heineken, Nestle,Estée Lauder և այլն, դիզայն բաժինների ղեկավար կազմերը ներկայացնող հեղինակություններ:

2009թ. սկսած՝  Բեքբոն բրենդինգը մատուցում է դիզայնի և բրենդինգի ծառայություններ հայկական և միջազգային շուկայի տարբեր ոլորտների հայտնի ընկերությունների՝  «Royal Armenia», «Grand Candy», «Spayka», «Galaxy Group», «Time», «Dalma», «Sis Natural», «Ani», «MBG», «Tak makaron», «Al Rumaiti» և այլն:

«Մենք ձգտում ենք միջազգային օբյեկտիվ, արդար, չափելի, մասնագիտական գնահատականի ու ճանաչման: Մասնակցությունը Pentawards մրցանակաբաշխությանը տալիս է այդ հնարավորությունը, իսկ հաղթող աշխատանքները մեծ ճանաչում են ձեռք բերում. միլիոնավոր մարդիկ, մասնագետներ, ինֆլյուենսերներ, բլոգերներ, փորձագետներ դիտում են ու տարածում հաղթած պրոդուկտները միջազգային տարբեր հարթակներում, ինչը հանգեցնում է տվյալ դիզայնի ու բրենդի հաջողությանն ամբողջ աշխարհում և անշոշափելի արժեք է հաղորդում տվյալ ապրանքանիշին: Բեքբոն բրենդինգը ջանք ու եռանդ չի խնայում չեմպիոնի տիտղոսը նվաճելու, ամրապնդելու համար, և դա ինքնանպատակ չէ, քանի որ մեր հաղթանակով մենք առաջ ենք մղում մեր կերտած բրենդերը՝ դարձնելով դրանք առաջատար: Արդյունքում, տեղական ու միջազգային շուկաների դիստրիբյուտորները հնարավորություն ունեն ձեռք բերելու ապրանքանիշ, որն արդեն ունի հաջողություն և ճանաչում»,-ասում է ընկերության հիմնադիր Ստեփան Ազարյանը: Նրա խոսքով՝ մասնակցությունը նման հեղինակավոր մրցույթներին միջազգային շուկայի միտումներն ու զարգացումները հասկանալու հնարավորություն է տալիս, ինչն ավելի է մեծացնում հետագայում հաջողության ունենալու շանսերը: «Գրագետ դիզայնը բիզնեսի հաջողության կարևոր գրավական է, ինչն իր հերթին ազդակ ու խթան է տնտեսական աճի ապահովման համար»,-համոզված է Ս.Ազարյանը։

Ուշագրավ է, որ Բեքբոն բրենդինգը միջազգային ամենահեղինակավոր մրցույթներում (“Pentawards”,  “Red Dot”, “ADesign”, “ADC”, “Muse Award”, “Dieline”) արժանացել է ավելի քան 170 մրցանակի: 2 տարի անընդմեջ ճանաչվելով է Pentawards-ի Տարվա ընկերություն՝   մրցանակաբաշխության պատմության մեջ միակն է, որ ստացել է «Core Award» մրցանակը՝ դիզայնի գերազանցության  մեջ եզակի ներդրում ունենալու համար:


***Backbonebranding ընկերության վերաբերյալ ավելին իմանալու համար այցելեք https://backbonebranding.com/  կամ գրեք info@backbonebranding.com էլեկտրոնային փոստին:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել  Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատուին հետևյալ  հեռախոսահամարով՝  +374 77 66 03 58 (Viber, WhatsApp, Telegram): 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով