Մեխանիկական փոխանցման տուփով է լինելու BMW-ի M2 մոդելի հատուկ տարբերակը։
Motor.ru-ի փոխանցմամբ՝ ի տարբերություն սովորական M2-ի, հատուկ տարբերակը կունենա միայն վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ։ Բացի դրանից, ավտոմեքենաները տարբեր ներքին հարդարում կունենան։ Բայց տեխնոլոգիական առումով փոփոխություններ չեն լինի։
Այն Մեքսիկայում կվաճառվի 107 հազար 650 դոլար: Սովորական M2-ի համեմատ՝ սահմանափակ թվով թողարկված մոդելը 20 հազար դոլարով ավելի թանկ կլինի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում