Ռուբեն Վարդանյանի բաժնետոմսերը «Ավտոինվեստ»-ում անցան Դմիտրի Արտյակովին

0 Min Read

Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը դուրս մնաց «Ավտոինվեստ» ընկերությունից, որը «ԿամԱԶ»-ի բաժնետերերի թվում էր։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ «Ավտոինվեստ»-ում Վարդանյանի 15%-ը բաժին է ընկել Դմիտրի Արտյակովին։ Նա «Ռոստեկ»-ի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովի որդին է։

Այս փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյան 13 ամիս է, Արցախի նախկին այլ պաշտոնյաների հետ, գնտվում է ադրբեջանական բանտում։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով