Վրաստանն այս տարի ռեկորդային քանակի խաղող է վերամշակել, ինչը թե՛ երկրի տնտեսության, թե՛ անհատ ֆերմերների համար մեծ նշանակություն ունի։ Այս մասին գրել էր Sputnik Грузия-ն։
Իսկ ի՞նչ է արել կառավարությունն այս արդյունքին հասնելու համար․
Կառավարության կարգադրությամբ պետական սուբսիդիաներ են ստանում այն ընկերությունները, որոնք ընդունում և վերամշակում են առնվազն 100 տոննա «Ռկացիթելի» խաղողև մթերեն այն կիլոգրամը առնվազն 1 լարիով։ Այս դեպքում սուբսիդզավորման գումարը կկազմի 0,2 լարի մեկ կիլոգրամի համար։
Բացի այդ, սեպտեմբերի 13-ից ֆերմերները կարող են «Սապերավի» խաղող նվիրել «Գինեգործական պետական ձեռնարկություն» ՍՊԸ «Հարվեստ մենեջմենթ» ընկերությանը՝ 1 կգ-ը 1,5 լարիով։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ավելի փոքր չափով են հանձնել բերքը, պետությունը կփոխհատուցի 1,5 լարիի և ստացած հասույթի տարբերությունը։
Կառավարության որոշմամբ և՛ անցած, և՛ այս տարի սուբսիդիաներ են նախատեսված «Ալեքսանդրուլի» և «Մուջուրեթուլի» սորտերի խաղողի մթերման համար՝ Խվանչկարայի արտադրության համար՝ 1 կգ-ը 4 լարիի չափով։
Սուբսիդիա ստանալու համար գինեգործական ընկերությունից պահանջվում է խաղողի համար գյուղացուն վճարել առնվազն 8 լարի, ինչպես նաև մթերել այդ սորտերից առնվազն երեք տոննա խաղող։
Ֆերմերները կարկուտից վնասված խաղողը հանձնել են Կախեթի պետական ձեռնարկություններին։
Դեռ անցած տարի՝ 2023 թվականին Վրաստանը ստացել է գինու արտահանման ռեկորդային եկամուտ՝ 259 միլիոն դոլար՝ 2012 թվականի ընդամենը 71,5 միլիոն դոլարի դիմաց:
Խաղողագործների եկամուտը 35-ից հասել է 300 մլն լարիի։
Իսկ ո՞ր երկրներ է արտահանվում վրացական գինին․
2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանն արտահանել է 156,7 մլն դոլարի 54,5 մլն լիտր գինի 61 երկիր։ Արտահանման ծավալները և վրացական գինու վաճառքից ստացված եկամուտներն աճել են համապատասխանաբար 26 և 24%-ով։
Վրացական գինու արտահանման զգալի աճ է գրանցվել Լեհաստան, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և Թուրքիա։
Երկար տարիներ Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական գնորդը, որին բաժին է ընկնում վրացական գինու ամբողջ արտահանման մոտ 79%-ը։
2023 թվականի տվյալներով՝ գինին Վրաստանից արտահանվող ապրանքների թվով երրորդն էր՝ կազմելով ընդհանուր արտահանման 4,3%-ը։ 2023 թվականին Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 62,3 հազար տոննա բնական խաղողի գինի 168,3 միլիոն դոլարի, ինչը 4,6 տոկոսով ավելի է 2022 թվականի համեմատ։
Վրաստանն այս տարի վերամշակել է խաղողի ռեկորդային քանակ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում