Ավելի քան 20 միլիոն դոլար տարբեր կրիպտոարժույթներով փոխանցվել է ԱՄՆ կառավարության կողմից վերահսկվող դրամապանակներից։ Տրանսֆերների մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվեց հոկտեմբերի 24-ի երեկոյան, սակայն դրանց բնույթն անհայտ էր։
Arkham ընկերությունը նախ հաղորդել էր կասկածելի փոխանցումների մասին, այնուհետև ZachXBT կեղծանունով հայտնի կրիպտո-դետեկտիվը խոստովանել է, որ, դատելով ակտիվների շարքից և փոխանցումների բնույթից, դա կարող է լինել հաքեր, և միջոցները գողացվել և հանվել են դրամապանակներց: Arkham-ը պարզաբանել է, որ միջոցներն ուղարկվել են մի քանի կրիպտո-հավելվածների, ինչը, հավանաբար, վկայում է միջոցները լվանալու փորձի մասին:
Պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել:
Դրամապանակից հանվել է 14 միլիոն դոլար stablecoin aUSDC, 5,4 միլիոն դոլար՝ USDC, 1,1 միլիոն դոլար՝ USDT և մոտ 500 հազար դոլար ETH:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում