Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ։ Հայտնում են ԱՍՀՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերին, «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) շրջանակում արդեն իսկ իրականացված ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղել ջանքերն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։