Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունն աճել է 33,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 270,3 միլիարդ դոլարի՝ Tesla ավտոմոբիլային ընկերության արժեթղթերի գնի 22 տոկոս բարձրացման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ դրան նպաստել են անցյալ տարվա ամառվանից ի վեր ավտոարտադրողի ամենանշանակալի եռամսյակային շահույթը և հաջորդ տարի ավտոմեքենաների վաճառքի 30 տոկոս աճի կանխատեսումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում