Ո՞ր ոլորտում է արձանագրվել հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցության առավելագույն մակարդակ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀՀ ֆինանսական համակարգի կարևորագույն մասնակիցներն են ապահովագրական ընկերությունները։ Վերջիններս ներգրավում են հսկայական գումարներ և, միևնույն ժամանակ, տրամադրում հսկայական հատուցումներ։

Հայաստանում գործում են ոչ կյանքի ապահովագրության տարբեր տարատեսակները, որոնցից յուրաքանչյուրի պարագայում 2024թ․հունիսի վերջի դրությամբ  հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը հաստատվել է հետևյալ մակարդակներում․

ՀՀ ԿԲ տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցության առավելագույն մակարդակն արձանագրվել է առողջության ապահովագրության պարագայում՝ 85%: Վերջինս 2023թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 17 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել հրդեհից և բնական աղետներից ապահովագրությունը, որի դեպքում հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը կազմել է 71%։ Վերջինս 2023թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 66 տոկոսային կետով։



Երրորդ հորիզոնականում է հայտնվել ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, որի պարագայում հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցության մակարդակը հաստատվել է 69% մակարդակում։ Վերջինս 2023թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 4 տոկոսային կետով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով