Որքա՞ն պետք է վճարի միջին վիճակագրական ամերիկացին «ամերիկյան երազանքին» հասնելու համար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

«Ամերիկյան երազանքը» երկրի մասին է, որտեղ յուրաքանչյուր բնակչի կյանքը կլինի ավելի լավ, հարուստ և լի, որտեղ յուրքանչյուրը հնարավորություն կունենա ստանալ այն, ինչին արժանի է։

Արտահայտքւթյան իմաստային ձևակերպումը սա է, չնայած «Ամերիկյան երազանք» հասկացությունը հաճախ կապում են նաև ներգաղթյալների հետ, ովքեր ժամանել են ԱՄՆ՝ ավելի լավ կյանքի հետքերով։

Ինչևէ, իրականում ամերիկյան երազանքն այդքան էլ չի տարբերվում աշխարհի բոլոր մարդկանց հիմնական երազանքներից` կյանքի ընթացքում  սեփական տուն ձեռբերելը, նոր ավտոմեքենա գնելը, երեխաներ մեծացնելը, նրանց ուսում տալը և այլն։ Սակայն «ամերիկյան երազանքին» կարող են հասնել միայն քչերը, և դրա համար պետք է տքնաջան աշխատել․

Ամերիկյան երազանքի կարևոր բաղադրիչներից է սեփական տուն ունենալը, որի հիփոթեքի համար միջին ամերիկացին 30 տարվա  վճարում է մոտ $930 հզր:

Ժամանակակից և թարմ ավտոմեքենա ունենալը ԱՄՆ-ում արժենում է մոտ $811 հզր։

Ամերիկյան երազանքների շարքում է նաև նվազագույնը երկու երեխա մեծացնելը և նրանց ուսում տալը։ Վերջինս արժեքը կազմում է մոտ $832 հզր։

20 տարվա ընթացքում թոշակառուն կարողանում է կուտակել $1․6 մլն։

Ամերիկյան երազանքների մեջ է մտնում ամուսնությունը, կենդանիներ պահելը և նույնիսկ պատվով մահանալը։ Այս ամենի արդյունքում «ամերիկյան երազանքին» հասնելը միջին ամերիկացու համար արժենում է շուրջ $4․4 մլն։

Կիսվեք այս հոդվածով