ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների բավարար ծավալների ապահովումը բանկային համակարգի նորմալ գործունեության երաշխիքն է։
2024թ․ օգոստոսին ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավվել է Դ 5․9 տրլն ավանդ։ Այս ծավալները 2024թ․ հուլիսի համեմատ աճել են 0․3%-ով, իսկ 2023թ օգոստոսի համեմատ` շուրջ 11%-ով։
Սակայն ավանդներին անդրադառնալիս գրեթե միշտ ուշադրության կենտրոնում են հայտնվում տնային տնտեսություններից ներգրավված ավանդների ծավալները։
ՀՀ բանկերը կրկին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են. Ո՞ր բանկն է առաջատարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Այդուհանդերձ, կարևոր է նաև հիշել ձեռնարկություններից ներգրավված ավանդների մասին։ Ընդ որում՝ ձեռնարկություններից ներգրավված ավանդների ծավալները կազմում են ներգրավված ավանդների ընդհանուր ծավալի 23%-ը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ձեռնարկություններից ներգրավված ավանդների ծավալները 2024թ․ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են 6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 17%-ով՝ կազմելով Դ1․4 տրլն։ Այս ծավալների 66%-ը` դրամով, իսկ 34%-ը՝ արտարժույթով ավանդներն են։
Նկատենք, որ ձեռնարկություններից ներգրավված դրամով ավանդների ծավալները 2024թ․ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 16%-ով, իսկ արտարժույթով ավանդների ծավալները՝ 19%-ով։
2024թ․ օգոստոսի դրությամբ ձեռնարկություններից ներգրավված ավանդների ծավալների 96%-ը պատկանում է մասնավոր, իսկ 4%-ը` պետական ընկերություններին։ Ընդ որում՝ 2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ մասնավոր հատվածից ներգրավված ավանդների ծավալներն աճել են 19%-ով, իսկ պետական ընկերություններից ներգրավված ավանդների ծավալները նվազել են 18%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում