Հերթական անգամ երկարաձգվում է «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության գործընթացը

1 Min Read

Նորից 2 ամսով երկարաձգվեց «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը:

Այս մասին որոշումը կայացվեց այսօրվա կառավարության նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը:

Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական 100 տոկոս 5 հազար դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5%-ին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվում է էկոնոմիկայի նախարարությանը։

Միաժամանակ, որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին հանձնարարված էր մեկամսյա ժամկետում «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել որոշմամբ նախատեսված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը։

Մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը նախատեսված էր որոշմամբ սահմանված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը, սակայն գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պայմանագրի կնքումը նշված ժամկետում չի իրականացվի։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով