Ամիօ բանկը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն ունեցավ Real Business կոնֆերանսին, որն անց է կացվել Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում:
Բանկն իր տաղավարի այցելուներին ներկայացրեց Ամիօ լիզինգն իր բոլոր առավելություններով:
Real Business կոնֆերանսին, որպես խոսնակ, հանդես եկավ Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արման Պետրոսյանը` իր ելույթի ընթացքում մանրակրկիտ ներկայացնելով Ամիօ լիզինգն իր բոլոր շահավետ կողմերով և առավելություններով ինչպես գնորդի, այնպես էլ բանկի և մատակարարների համար:
«Ամիօ լիզինգը ձևավորվել է ապրիլ ամսից, այսինքն շուրջ 6 ամիս ենք աշխատում լիզինգով, և արդեն ունենք շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից նշանակալի են մեր նոր համագործակցությունները շուրջ 70 մատակարարի հետ, ունենք կնքված բազմաթիվ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել սարքավորումներ 0% տոկոսադրույքից սկսած, եթե դրանք համապատասխանում են տնտեսության արդիականացման ծրագրի պայմաններին»,– ասել է Արման Պետրոսյանը:
Ցուցահանդեսի և բիզնես կոնֆերանսի մասնակիցների համար Ամիօ լիզինգն ուներ նաև հատուկ առաջարկ, ցուցահանդեսի ընթացքում բանկի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում ձեռքբերվող սարքավորումների անվճար կասկո ապահովագրություն մեկ տարվա համար:
Հիշեցնենք, որ Ամիօ լիզինգը ՀՀ Կառավարության հետ համատեղ՝ «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շրջանակում առաջարկում է լիզինգ՝ 0% տարեկան փաստացի տոկոսադրույքից սկսած:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում