Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական աճի հիմնական գործոնը կլինեն Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Բրազիլիան, որոնք «BRICS» կազմակերպության անդամ-երկրներ են:
G7-ի անդամ երկրներից` Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Ճապոնիայի ակնկալվող ներդրումը հիմնադրամի վերջին զեկույցում արձանագրել է նոր` նվազող ցուցանիշներ։ Առաջիկա հինգ տարում Չինաստանը ամենամեծ ներդրումը կունենա համաշխարհային տնտեսական աճի մեջ։ Նրա մասնաբաժինը կկազմի 22%, ինչը ավելին է, քան G7-ի բոլոր երկրները միասին վերցրած։
Հնդկաստանը մինչև 2029 թվականը կավելացնի տնտեսական աճը գրեթե 15%-ով, Ռուսաստանը կներդնի 2,1%, Բրազիլիան՝ 2%, Եգիպտոսը՝ 1,7%։ Համաշխարհային տնտեսական աճի մեջ ԱՄՆ-ի մասնաբաժինը, ըստ ԱՄՀ-ի ակնկալիքների, կկազմի 11,6%:
Գերմանիան և Ճապոնիան տնտեսական աճին կավելացնեն նույնքան, որքան Եգիպտոսը՝ 1,7%։ Սպասվում է, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը կկազմի 1,4 տոկոս։ G7-ի երկու ամենափոքր տնտեսությունները՝ Կանադան և Իտալիան, կավելացնեն 1%-ից պակաս: Իր կանխատեսումներում Արժույթի միջազգային հիմնադրամը խոսում է համաշխարհային գնաճի նկատմամբ հաղթանակի և համաշխարհային տնտեսության «արտասովոր» կայունության մասին:
Ըստ կանխատեսումների՝ մինչև 2025 թվականի ավարտը գնաճը կդանդաղի մինչև 3,5%՝ ի հակառակ 9,4%-ի, որը գրանցվել էր 2022 թվականին։ Վերլուծությունն` ըստ Bloombberg-ի: