ՏՏ ոլորտի առաջկացության մեծ փաթեթ՝ 7 տարվա համար

1 Min Read

Կառավարության այսօրվա նիստին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը առաջարկել է պետական աջակցության համապարփակ մեծ փաթեթ` 7 տարվա համար, մինչև 2023 թվականը: Ըստ նախարարի՝ պետական աջակցության նոր գործիքակազմ ու հարկային արտոնությունների նոր շրջանակ է առաջարկվում։

Մասնավորապես, առաջարկվում է՝ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահ­մանելով 2 տոկոս,  մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվա­զեց­նելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը։

Բացի այդ, նախատեսվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներ­գրավ­­­ված մասնագիտական անձնա­կազ­­մին վճար­վող աշխա­տա­­­վարձի և դրան հավա­սարեցված եկա­մուտ­ների մասով եկա­մտա­­յին հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով