Ինչո՞ւ է  Apple-ը դադարեցնում վիրտուալ իրականության ակնոցների արտադրությունը

1 Min Read

 Apple-ը դադարեցնում է սեփական արտադրության «Vision Pro» վիրտուալ իրականության ակնոցների արտադրությունը․ հայտնում է «The Information»-ը։

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ ընկերությունն ունի սարքի բավարար պաշար` տեսանելի ապագայում պահանջարկը բավարարելու համար:

Տեղեկատվության մեջ ասվում է նաև, որ այս պահին Apple-ին ակնոցների նոր օրինակներ պետք չեն, քանի որ առաջարկը զգալիորեն գերազանցում է պահանջարկը։

Խանութների պահեստներում կա մոտ 600 հազար սարք:

Apple մատակարար ընկերության աշխատակիցներից մեկը, անանը չհրապարակելու պայմանով, հայտնել է, որ դեռևս մայիսից դադարեցվել է «Vision Pro» ակնոցների բաղադրիչների արտադրությունը։ Նաև, ըստ նրա, պահեստներում կան տասնյակ հազարավոր վիրտուալ իրականության ակնոցի մասեր։

Apple Vision Pro-ն վաճառքի է հանվել փետրվարին, և արժեքը կազմել է 3500 ԱՄՆ դոլար: Շատ փորձագետներ սպասում են, որ ՏՏ հսկան կներկայացնի ակնոցի ավելի էժան տարբերակը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով