«Այս կերպ Ուկրաինան կկարողանա ստանալ այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, առանց ծանրաբեռնելու հարկատուներին: Այս վարկերը կաջակցեն Ուկրաինայի ժողովրդին, երբ նա պաշտպանում և վերակառուցում է իր երկիրը»,- ասել է Բայդենը` 20 միլիարդ դորալ վարկ Ուկրաինային տրամադրելու որոշումից հետո:
Միացյալ Նահանգները հավանություն է տվել Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկի տրամադրմանը, որը կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը: Սպիտակ տան մամուլի ծառայությունն այս որոշումը որակել է «պատմական»։
Բայդենը ընդգծել է, որ Կիևի դաշնակիցների գործողությունները հասկանալի են դարձնում, որ բռնակալները պատասխանատվություն են կրելու իրենց պատճառած վնասի համար։
«Սա ևս մեկ հիշեցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ աշխարհը հավաքվել է Ուկրաինայի շուրջ, և Միացյալ Նահանգները և G7-ի մեր գործընկերները կշարունակեն աջակցել նրան ամեն քայլափոխի»,– ասել է Բայդենը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում