Երբ սիրում ես, կապիկն էլ է գեղեցիկ: Իսկ եթե չես սիրում, ապա, լոտոսն էլ է այլանդակ թվում:
Համբերության հատակում ոսկի է նստում:
Եթե կասկածում ես մարդուն, նրա հետ գործ մի արա: Իսկ եթե անում ես, ապա մի կասկածիր:
Ամեն ինչ ունի իր մայրամուտը և միայն գիշերն է միշտ ավարտվում լուսաբացով:
Մարմինը պետք է լինի շարժման մեջ, միտքը՝ հանգստի, իսկ հոգին պետք է թափանցիկ լինի, ինչպես լեռնային լիճը:
Մի պահեք այն, ինչը գնում է, և մի վանեք այն, ինչը գալիս է:
Հաղթելու համար մի ձգտիր դառնալ հակառակորդիցդ ավելի ուժեղ․ նրան դարձրու քեզանից թույլ:
Մահվան մասին հիշողելը լավագույն ձևն է՝ խուսափելու այն մտքերից, որ դուք կորցնելու բան չունեք:
Մենք ոչ թե քիչ ժամանակ ունենք, այլ շատ ենք կորցնում ժամանակ:
Քո արտաքին թշնամին այնքան ավելի ուժեղ է, ինչքան դու թույլ ես ներքնապես։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում