Տոկիոյի մետրոպոլիտենի օպերատորը (Tokyo Metro) Տոկիոյի ֆոնդային բորսայում ¥348,6 մլրդ ($2,3 մլրդ) արժողությամբ բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում(IPO) է իրականացրել: Տոկիոյի մետրոպոլիտենի IPO-ն Ճապոնիայում խոշորագույնն է դարձել վերջին վեց տարվա ընթացքում։ Տեղաբաշխման կազմակերպիչների տվյալներով՝ IPO-ի պահանջարկը գերազանցել է առաջարկն ավելի քան 15 անգամ։ Այս մասին Reuters-ը:
Tokyo Metro-ի բաժնետոմսերի գինն աճել է 47% -ով և կազմել ¥1,768: Ընկերությունը բաժնետոմսեր էր տեղադրել՝ մեկ թղթի համար ¥1,200 ($8) գնով։ Մետրոպոլիտենի օպերատորի բաժնետոմսերի տեղաբաշխումը դարձել է Ճապոնիայի խոշորագույն IPO-ն 2018 թվականին «SoftBank Corp» բջջային օպերատորի ցուցակումից ի վեր:
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
Տոկիոյի ֆոնդային բորսայում IPO-ից առաջ ճապոնական կառավարությանը պատկանում էր Tokyo Metro-ի բաժնետոմսերի 53,4%-ը, իսկ Տոկիոյի քաղաքային իշխանություններին՝ 46,6%-ը: IPO-ից հետո նրանց ընդհանուր մասնաբաժինը կիսով չափ կրճատվել է։
Ֆոնդային բորսա դուրս գալու Տոկիոյի մետրոպոլիտենի պլանների մասին հայտնի է դարձել դեռևս այս տարվա հունվարին: Ճապոնիայի օրենսդրության համաձայն՝ իշխանությունները պետք է Tokyo Metro-ի բաժնետոմսերը վաճառեն մինչեւ 2028 թվականի մարտը, որպեսզի մարեն պարտքային պարտավորությունները, որոնք ի հայտ են եկել 2011 թ․ Ֆուկուսիմայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից հետո:
Տոկիոյի մետրոպոլիտենն ակնկալում է, որ ընթացիկ ֆինանսական տարում զուտ շահույթը կաճի 13% -ով և կկազմի ¥52,3 մլրդ: Ակնկալվում է, որ ներգնա զբոսաշրջության աճի պատճառով տրանսպորտային բիզնեսի գործառնական եկամուտը կաճի 18%-ով և կկազմի ¥75,3 մլրդ:
Ճապոնիայում մետրոյի շինարարությունը սկսվել է 1920թ․։ Յոթ տարի անց բացվել է Ճապոնիայի առաջին մետրոյի գիծը՝ չորս կայարաններով։ Ներկայումս Տոկիոյի մետրոպոլիտենն ունի 180 կայարան։ Ուղևորների օրական թիվը գերազանցում է 6,5 մլն-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում