BMW-ն ակնկալում է հասնել ավտոմոբիլային բիզնեսի 7-9% մարժայի թիրախի վերին եզրին, ինչպես նաև գրանցել վաճառքի ցածր աճ 2023 թվականին, ասել է գլխավոր ֆինանսական տնօրեն Նիկոլաս Փիթերը:
Եվրոպայում պատվերների գրքույկը դեռ լիքն է, սակայն պահանջարկն ավելի թույլ է եղել Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, ավելի բարձր՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում:
Ընկերության՝ առաջին կիսամյակում արտադրության խափանումների հետ առերեսումից հետո երրորդ եռամսյակում Չինաստանում ևս սկսել է վերականգնել պահանջարկը:
Ըստ Bloomberg-ի` ավտոարտադրողն ակնկալում է, որ այս տարի կհասնի էլեկտրական մեքենաների վաճառքի 10%-ի թիրախին, որը կազմում է մոտ 240,000-245,000 մեքենա, իսկ հաջորդ տարի այդ թիվը կարող է հասնել 400,000-ի:
Հարցին, թե ինչպես է BMW-ն արձագանքում Եվրոպայում գազի պակասին, գլխավոր ֆինանսական տնօրենն ասել է, որ ընկերությունը կրճատել է գազի սպառումը Գերմանիայում և Ավստրիայում 15%-ով և ակնկալում է, որ կկարողանա էլ ավելի կրճատել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում