Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է հետաձգվել Հունգարիայի, Կիպրոսի, Հունաստանի և Մալթայի պատճառով, քանի որ այդ երկրները դեմ էին ռուսական նավթի գնային շեմի սահմանմանը, գրում է РИА Новости-ն։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Հունգարիայի, Կիպրոսի, Հունաստանի և Մալթայի տանկերի նավատորմը Ռուսաստանից Եվրոպա է տեղափոխում սև ոսկու մեծ մասը։
Ինչ վերաբերում է Բուդապեշտին, ապա այն պահանջում է հատուկ պայմաններ՝ ըստ որի Հունգարիան պետք է թույլ տա վերաարտահանել հարևան երկրներ ռուսական վառելիքը, որը նա ստանում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթից դուրս մնալու շնորհիվ։
Սակայն, ըստ դիվանագետների, Եվրահանձնաժողովն անհանգստացած է, որ այդպիսով Բուդապեշտն անարդար առավելություն կստանա նավթի շուկայում։
Հունիսի սկզբին արևմտյան երկրների ներկայացուցիչների կողմից առաջարկներ եղան ռուսական նավթի գնային շեմ սահմանել ներկայիս գնի կիսով չափ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ քննարկվել են 40-60 դոլարի սահմանները։
Սեպտեմբերի 2-ին G7 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ֆինանսների նախարարները հաստատել են պատժամիջոցների ընդլայնման շրջանակներում ռուսական նավթի գնային սահմանափակումներ մտցնելու մտադրությունը։
Նախատեսվում է, որ նավթի գների սահմանաչափը կներդրվի դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքի համար՝ 2023 թվականի փետրվարի 5-ից։
Ռուսաստանի ներկայացուցիչները, ի պատասխան, զգուշացրել են, որ այն երկրները, որոնք կկիրառեն սահմանափակումները, կմնան առանց ռուսական նավթի արտահանման։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում