Մեր կյանքը սկսում է ավարտվել, երբ դադարում ենք խոսել իսկապես կարևոր բաների մասին:
Մարտին Լյութեր Քինգ կրտսեր
Դժբախտությունը միայնակ չի գալիս, բայց հաջողությունը նույնպես:
Ռոմեն Ռոլան
Ամեն միտք նման է խմորի, եթե լավ հունցես, կարող ես դրանից ամեն ինչ պատրաստել:
Իվան Տուրգենև
Արա այն ամենը, ինչ կարող ես, այնտեղ, որտեղ կաս, այն ամենով, ինչ ունես:
Թեոդոր Ռուզվելտ
Հիշեք, ոչ ոք չի կարող ստիպել ձեզ թերարժեք զգալ առանց ձեր համաձայնության:
Էլեոնորա Ռուզվելտ
Աշխարհը բաժանված է երկու դասի. ոմանք հավատում են անհավանականին, մյուսներն անում են անհնարինը:
Օսկար Ուայլդ
Կյանքում միակ երջանկությունը մշտական առաջ գնալու ցանկությունն է:
Էմիլ Զոլա
Ոչ թե ամենաուժեղն է գոյատևում, այլ փոփոխություններին ամենահարմարվողը:
Չարլզ Դարվին
Դու կարող ես ասել, որ վատ գենետիկա ունես, վատ նյութափոխանակություն, կամ կարող ես ուղղակի հետույքդ կտրել բազմոցից ու սկսել աշխատել քեզ վրա, նպատակ դնել ու հավատալ ինքդ քեզ: Այս դեպքում դու անպայման հաջողության կհասնես։
Առնոլդ Շվարցենեգեր
Երբեք չընկնելը կյանքում ամենամեծ ձեռքբերումը չէ: Գլխավորը ամեն անգամ վեր կենալն է։
Նելսոն Մանդելա
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում