HSBC-ին` փոփոխությունների շեմին

1 Min Read

HSBC-ին, որը լքեց Հայաստանը, հայտարարել է, որ առաջին անգամ կին է նշանակվել բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնում, և որ բանկը բաժանվում է չորս բիզնես ստորաբաժանումների:  

Հոնկոնգի բորսային ներկայացված  նորմատիվ փաստաթղթերի համաձայն՝ Փամ Կաուրը (Pam Kaur) ֆինանսական տնօրենի պաշտոնը կստանձնի հունվարի 1-ին՝ փոխարինելով ժամանակավոր ֆինանսական տնօրեն Ջոն Բինգհեմին:

Սա HSBC-ի ղեկավարության արդեն երկրորդ խոշոր փոփոխությունն է վերջին ամիսների ընթացքում այն բանից հետո, երբ նախկին ֆինանսական տնօրեն Ջորջ Էլհեդերին դեռ հուլիսին նշանակվեց խմբի գործադիր տնօրեն: Բանկի կողմից նշված բիզնեսի օպտիմալացման ծրագրի արդյունքում կապահովվի HSBC-իի անցումը աճի հաջորդ փուլ։


ՀՀ բանկերի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների դինամիկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Բանկի նոր կորպորատիվ և ինստիտուցիոնալ ստորաբաժանումը  կմիավորի իր առևտրային բանկային բիզնեսը (Հոնկոնգից և Մեծ Բրիտանիայից դուրս), համաշխարհային բանկային բիզնեսը և վաճառքի շուկաները, ինչպես նաև մեծածախ բանկային գործառնությունները արևմտյան շուկաներում:

 

 

Կիսվեք այս հոդվածով