Եկող շաբաթ նոր պատժամիջոցների «փաթեթ» է սպասվում Ռուսաստանին

1 Min Read

ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կխստացնի հակառուսական պատժամիջոցները․ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում:

«Արդեն հաջորդ շաբաթ մենք կներկայացնենք նոր ուժեղ պատժամիջոցներ՝ ուղղված նրանց դեմ, ովքեր նպաստում են Կրեմլի պատերազմական մեքենային։ Դրանք կազդեն նաև երրորդ երկրների միջնորդների վրա, որոնք Ռուսաստանին մատակարարում են կարևոր ռազմական բաղադրիչներ», ասել է Յելենը:

Ուկրաինայում պատերազմի սկզբից ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք ազդել են տնտեսության ամբողջ ոլորտների, ինչպես նաև երկրի խոշորագույն ընկերությունների և հարյուրավոր անհատների վրա:

Վերջին անգամ Վաշինգտոնն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները օգոստոսի վերջին։ Այնուհետ սահմանափակումների են ենթարկվել գրեթե 400 ֆիզիկական և իրավաբանական անձինք և կազմակերպություններ, այդ թվում՝ Չինաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի և ԱՄԷ-ի ներկայացուցիչներ։

 

Կիսվեք այս հոդվածով