Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

1 Min Read

Վարչապետի  խոսնակ Նազելի Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ  Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Բաղդասարյանը նաև հավելել է, որ դեռևս մեկ ամիս առաջ էր հաստատված վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին:

Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց, որ այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:

Հավանաբար Փաշինյանը Կազան կմեկնի վաղը ուշ երեկոյան, Ազգային Ժողովում կայանալիք կառավարության անդամների հետ հարցուպատասխանին մասնակցելուց հետո։

Կազանում այսօր մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով