Yandex-ը բլոգերների համար գովազդային հարթակ է գործարկել

1 Min Read

Yandex-ը ներկայացրել է գովազդային ցանց բլոգերների համար։ Այն նախատեսված է 5000 հոգանոց լսարան ունեցող ազդեցիկ բլոգերների համար և կօգնի նրանց դրամայնացնել իրենց բովանդակությունը։

Forbes-ի զրուցակիցները կարծում են, որ այս ծառայությունը կարող է պահանջարկ ունենալ ընկերությունների շրջանում՝ ռուսական շուկայում գովազդի սղության պատճառով, սակայն դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ արդյոք այն մրցակցել 2024 թվականի սեպտեմբերին թողարկված նմանատիպ ծառայությունների, այդ թվում՝ VK AdBlogger-ի հետ։

Այն բլոգերներին հնարավորություն կտա մուտք գործել Yandex Direct հավելված, որտեղ կտեսնեն 400,000 գովազդատուների: Նոր ծառայությունը գտնվում է բետա թեստավորման փուլում։ Ընկերությունը չի հայտնում նախագծում ներդրումների չափի և թեստավորման շրջանը մասին։

Վճարման չափը սահմանվում է գովազդատուի կողմից, դա կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ ապրանքի կամ ծառայության տեսակից և նպատակային գործողության տեսակից։ Գործընկերները միջոցներ են փոխանցում Yandex-ին, իսկ հետո ընկերությունը վճարում է բլոգերներին: Սոցիալական ցանցերից մեկում՝ VK, Rutube, YouTube կամ Telegram, ավելի քան 5000 բաժանորդ ունեցող կարծիքի առաջնորդները կկարողանան միանալ կայքին:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով