Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման պահանջմունքը 2025թ. կկազմի 41,6 մլրդ դոլար

1 Min Read

«Ուկրաինայի ֆինանսավորման անբավարարությունը 2025թ. կկազմի 41,5 մլրդ դոլար, այսինքն՝ 15,6 մլրդ-ով ավելի, քան ենթադրվում էր»,- ասել է Ռեյնդերսը Եվրախորհրդարանի լսումների արտահերթ հրավիրված կարճ նստաշրջանում:

Արտահերթ նստաշրջանը հրավիրվել է հաստատելու Մեծ Յոթնյակի խմբի երկրների կողմից Ուկրաինայի 45 մլրդ եվրոյի չափով վարկավորման մեխանիզմը, որից ԵՄ-ը կտրամադրի 35 մլրդ-ը։

Այդ վարկը ենթադրվում է մարել ի հաշիվ ՌԴ սառեցված ակտիվների եկամուտների վերաներդրման։ Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման պահանջը 2025թ. կկազմի 41,6 մլրդ դոլար, ինչը 15,6 մլրդ-ով ավելի է, քան սպասվում էր, հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որը Եվրահանձնաժողովում տնօրինում է  ՌԴ սառեցված ակտիվները գործարկելու փորձերը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով