Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենաՄԵԾ և մասշտաբային ցուցահանդեսը Հայաստանում՝ արդեն 4-րդ անգամ՝ TOON EXPO 2024։
Պաշտոնական բացումը՝ հոկտեմբերի 25, 12։00-ին՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։
TOON EXPO 2024-ին այս տարի միացել են աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։
Ցուցահանդեսին մասնակցում են 100-ից ավել խոշոր ընկերություններ։
Այցելուներն ու մասնակիցներն ունեն հնարավորություն միանգամից, տետ-ա-տետ ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների՝ հետևյալ ոլորտներից՝
🔸կառուցապատում
🔸անշարժ գույքի գործակալություն
🔸բանկային համակարգ
🔸ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում
🔸անշարժ գույքի կառավարում
🔸ճարտարապետություն և նախագծում
🔸գնահատում և չափագրում
🔸արևային էներգիայի մատակարարներ
🔸ոլորտային արտադրողներ և ներմուծողներ:
Ցուցահանդեսին որպես այցելու մասնակցելու և խաղարկության կտրոն ձեռք բերելու համար հարկավոր է գրանցվել՝ https://forms.gle/DgVkkSz3E1UbsUFM6:
Ցուցահանդեսի մուտքն անվճար է այցելուների համար։
Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են՝
-Armenian Real Estate Globalization Summit-ը – հոկտեմբերի 25
-թեմատիկ հանդիպումներ,
-խաղարկություններ,
-Kids Zone:
Հոկտեմբերի 25, 26, 27
11:00-20:00
Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն (Ոսկերիչների 1):
Մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով:
Գրանցման հղումը՝ https://forms.gle/DgVkkSz3E1UbsUFM6 ։
Կազմակերպիչ՝ Big Projects
Գլխավոր հովանավոր ML Mining
Հիմնական գործընկեր՝ Red Invest Group
Հովանավոր՝ Majestic Residence
Armenian Real Estate Globalization Summit 2024-ը տեղի կունենա անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում՝ հոկտեմբերի 25-26-ը՝ Երևանում։ Այն նպատակ ունի դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առանցքային իրադարձությունը Հայաստանում։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։
Համաժողովը կլուսաբանի կարևոր թեմաներ՝ սկսած միջազգային ներդրումներից մինչև քաղաքաշինական նորարարությունները:
Armenian Real Estate Globalization Summit 2024 առաքելությունն է ՀՀ անշարժ գույքի շուկան միջազգային ստանդարտներին մոտեցնելը և՛ կառուցապատման, և՛ ծառայությունների մատուցման ու հարակից ոլորտներում՝ այն դարձնելով ավելի գրավիչ միջազգային ներդրումների համար:
Համաժողովի նպատակն է զարգացնել և ամրապնդել միջազգային կապերը, նպաստել խոշոր կառուցապատման նախագծերին և ստեղծել նոր հնարավորություններ՝ հայաստանյան անշարժ գույքի շուկայի համաշխարհային մակարդակում դիրքավորելու համար, ինչպես նաև նպաստել պետություն-մասնավոր երկխոսությանը:
Առաջատար հայ և միջազգային կառուցապատողներ, ճարտարապետներ և ոլորտի փորձագետներ կներկայացնեն իրենց փորձը՝ շեշտը դնելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, բնապահպանական ստանդարտների և արդյունավետ կառավարման մեթոդների վրա:
Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։
Armenian Real Estate Globalization Summit 2024-ը բացառիկ հարթակ կստեղծի գիտելիքների փոխանակման,համագործակցության և համաշխարհային շուկայի հետ կապերի ամրապնդման համար։
Միջոցառումը կընթանա 2 օր՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախնական օրակարգի միջոցառմանը ներկա կլինեն պաշտոնատար անձիք՝ հետևյալ կառույցներից՝
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Ֆինանսների նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Պետական եկամուտների կոմիտե։
Հիմնական օրակարգը հասանելի կլինի շուտով։
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Big Projects ընկերությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում