Հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:
ԱԺ խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա, հոկտեմբերի 25-ի 019-Ա և 020-Ա որոշումներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում