Մեր գիտակցությունը ամեն ինչ է: Դու դառնում ես այն, ինչի մասին մտածում ես։
Բուդդա
Եթե ցանկանում եք նավ կառուցել, ձեզ հարկավոր չէ մարդկանց կանչել, պլանավորել, բաժանել աշխատանքը, ձեռք բերել գործիքներ: Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովի ցանկությամբ։ Հետո իրենք նավը կկառուցեն։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Երբեք մի մտածեք, որ դուք արդեն ամեն ինչ գիտեք: Եվ անկախ նրանից, թե որքան բարձր են գնահատում ձեզ, միշտ քաջություն ունեցեք ինքներդ ձեզ ասելու. «Ես տգետ եմ»:
Իվան Պավլով
Այդքան կարևոր չէ, թե որքան դանդաղ եք քայլում, որքան այն, թե որքան երկար եք քայլում առանց կանգ առնելու:
Կոնֆուցիուս
Եթե մտածեք կյանքում ունեցածի մասին, միշտ կարող եք ավելին ունենալ: Իսկ եթե հաշվում եք թե ինչ չունեք, ձեզ համար ոչինչ բավարար չի լինի:
Օփրա Ուինֆրի
Ձեր մեծ մտքերը հնարավորինս արագ վերածեք մեծ գործողությունների: Թույլ մի տվեք, որ կեղծ արդարացումները դանդաղեցնեն ձեզ: Արդարացումները վախի ախտանիշներ են։
Դոնալդ Թրամփ
Մարդկանց առաջնորդելու համար հետևիր նրանց:
Լաո Ցզի
Հիշեք, որ հաջողության չհասնելը երբեմն նաև մեծ հաջողություն է:
Դալայ Լամա
Միշտ ընտրիր ամենադժվար ճանապարհը. դու չես հանդիպի դրա վրա մրցակիցների:
Շառլ դը Գոլ
Մեկ ավարտված արդյունավետ առաջադրանքն արժե հիսուն կիսատ գործ:
Մալքոլմ Ֆորբս
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում