Ինչպիսին էր շաբաթը թվերով. Ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսեր, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Ցորեն, թե բրինձ, նախորդ  շաբաթվա թոփ թեմաներից մեկը Կառավարության առաջարկն էր ցորենից անցնել բրնձի այն դեպքում, երբ բրինձի մասով Հայաստանի ինքնաբավության աստիճանը եղել է զրոյական մակարդակում 2021, 2022 և 2023թթ․։ Հայաստան- Ռուսաստան վատթարացող հարաբերությունների ֆոնին է Կառավարույթյունն առաջարկում փոխել պարենային քաղաքականությունը, քանի որ Հայաստան ներկրվող ցորենի ավելի քան 90%-ը բերվում է Ռուսաստանից։

190 հզր գործազուրկ կա Հայաստանում․ 2024թ․ երկրորդ եռամսյակի թվերն են,  նախորդ՝  2023թ․ երկրորդ եռամսյակի համեմատ գործազուրկներն ավելացել են 18․2%-ով։

Հայաստանում կավելացնեն ֆիզիկական անձանց համար էլեկտրոմոբիլների անմաքս ներկրման քվոտան։ Մինչև դեկտեմբերի վերջ կկարողանաք ներմուծել ևս 600 մեքենա: Հիշեցնենք՝ այս պահին Հայաստանում կա 17 հզ էլեկտրոմոբիլ։

Նորություն կա նաև եկամտային հարկից օգտվողների համար: 2027-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձման համակարգը չի կիրառվի, եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից փոփոխությունը  կտարածվի  բոլոր մարզերի վրա:

Եվ վերջում՝ բանկերի մասին: ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-սեպտեմբերին գրանցել են 268 մլրդ դրամի զուտ շահույթ՝ 25%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ամենամեծ շահույթը Ardshinbank-ինն է՝ շուրջ 83 մլրդ դրամ:

2024թ. 9 ամիսների ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է  260 մլրդ դրամով (17․6%-ով)` կազմելով 1 739 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են  շուրջ 727 մլրդ դրամով (14․5%-ով)՝ կազմելով 5 758 մլրդ դրամ։ Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են  շուրջ 398 մլրդ դրամով (7․2%-ով)` կազմելով 5 914 մլրդ դրամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով