Խնայել բիզնեսի ժամանակը, որ այն ծախսվի զարգացման համար․ Ամերիաբանկի MyBusiness հարթակը՝ ՓՄՁ-ի հավատարիմ գործընկեր

4 Min Read

Ժամանակի և ռեսուրսների տնտեսում՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Ամերիաբանկը պարզել է՝ ինչ է հարկավոր ԱՁ և ՍՊԸ հանդիսացող հաճախորդներին և ստեղծել MyBusiness.am թվային հարթակը։

Երևանում ընթացող Real Business Conference–ի ժամանակ մասնակիցները ծանոթացան Ամերիաբանկի՝  բիզնեսի արդյունավետ կառավարման ու զարգացմանն  ուղղված MyBusiness.am հարթակի հնարավորություններին։

Հաշվի բացում, մոբայլ բանկինգ, POS տերմինալի ակտիվացում, վարկավորում և մի շարք այլ ծառայություններ․ MyBusiness.am հարթակը բիզնեսի կողքին է գործունեության ողջ ընթացքում։

  «Հայաստանում յուրաքանչյուր 4 ՓՄՁ-ից 1-ը Ամերիաբանկի հաճախորդ է։ Ուսումնասիրելով հաճախորդների կարիքները՝ բիզնեսի կյանքի ընթացքը բաժանել ենք 4 փուլի՝ ստեղծումից մինչև զարգացում, ընթացիկ կառավարում, աճ և ընդլայնում։ Այդ փուլերի համար 54 ծառայություն ենք առանձնացրել, որոնց բիզնեսն իր գործունեության ընթացքում առնչվում է։ Փորձել ենք դրանք խմբավորել համապատասխան տրամաբանությամբ, ինչի արդյունքում էլ ձևավորվել է հարթակի հասանելի ծառայությունները»,- նշում է Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը։

Հարթակի միջոցով նախատեսվում է նաև բիզնեսին  տրամադրել ոչ ֆինանսական ծառայություններ, որոնք կձևավորվեն հաճախորդների առաջարկությունների ու կարքիների հիման վրա։

«Ֆինանսականևոչֆինանսականծառայություններառաջարկելով՝մերնպատակնէ ՓՄՁ-ների համար խնայելժամանակ, որպեսզիմեր հաճախորդներն այնօգտագործեն իրենց  բիզնեսիզարգացմանհամար»,ասում է Արփինե Հարությունյանը։

Թվային հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով։ Բանկ-բիզնես կապը օնլայն և մոբայլ բանկինգի միջոցով հասանելի է 24/7 ռեժիմով։ Գրանցվելուն պես հաճախորդը, ի թիվս այլ ծառայությունների,  կարող է բացել բանկային հաշիվ, դիմել և ստանալ անվճար բիզնես քարտ` ՀՀ դրամով, դոլարով և եվրոյով , ինչպես նաև ակտիվացնել ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն, POS տերմինալ կամ PhonePOS ծառայություն։

«Մեր հարթակում գրանցվելու քայլերը շատ պարզ են. պետք է լրացնել անուն, ազգանուն, անձնական տվյալներ, համաձայնություն տալ պայմաններին և կանոններին ու մուտք գործել համակարգ։ Այդպես բիզնես հաճախորդն առանց բանկ գալու կարող է դառնալ հաճախորդ։ Անհրաժեշտ կանոնակարգերով նախատեսված նույնականացման պրոցեսները մենք ապահովում ենք օնլայն։ Հաճախորդը կարող է տեսազանգի միջոցով նույնականացվել և ստանալ անհրաժեշտ ծառայությունները», մանրամասնում է MyBusiness թվային հարթակի ղեկավարը։

Բիզնեսի համար օնլայն վարկավորման գործընթացը MyBusiness.am հարթակի առավելություններից է։

«Բիզնես հաճախորդը, իր գրասենյակում նստած, կարող է դիմել վարկի համար  և ավտոմատ ստանալ պատասխանը։ Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կարելի է ստորագրել առցանց։ Մինչև 10 մլն դրամ վարկի դեպքում պատասխանը տրվում է նույն պահին և հաստատման դեպքում, վարկը տրամադրվում է առանց գրավի։

Հարթակի միջոցով օնլայն վարկավորման մասնաբաժինն ամբողջ ՓՄՁ վարկերի մեջ կազմում է 70%, որը բավականին բարձր ցուցանիշ է. այսինքն ամեն 10 հաճախորդից 7-ն իր վարկը ստանում է այս թվային հարթակի միջոցով», նշեց Արփինե Հարությունյանը։

Նրա խոսքով, 2024թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ հարթակով օնլայն բացված հաճախորդների քանակը կազմում է 25 տոկոս, օնլայն պատվիրված բիզնես քարտերի քանակը՝ 75 տոկոս, ակտիվացված օնլայն/մոբայլ բանկինգի ցուցանիշը կազմում է 62 տոկոս, իսկ օնլայն եղանակով ակտիվացված POS տերմինալների մասնաբաժինը ընդհանուրի մեջ կազմում է 21 տոկոս։

Ամերիաբանկի բիզնես բանկինգի ուղղության ղեկավար Կարեն Քարամյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՓՄՁ-ների հետ համագործակցությունը Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից է։

«Բանկը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին, քանի որ ՓՄՁ-ն ցանկացած երկրի տնտեսության շարժիչ ուժն է և կազմում է բոլոր ձեռնարկությունների ավելի քան 90 տոկոսը։ Այն ապահովում է զբաղվածության 70 տոկոսը, ինչը բավականին մեծ ցուցանիշ է», – հավելեց Քարամյանը։

 



 

Կիսվեք այս հոդվածով