Վրաստանի մաքսակետերը միջազգային նորագույն չափանիշներով կկահավորվեն․ հայտնում է Sputnik Грузия -ն։
«Առաջիկա շաբաթների ընթացքում միջազգային մրցույթ կհայտարարվի 4 մաքսակետերի համար ռենտգեն սկաներների ձեռքբերման համար, որից հետո բոլոր ԱԱՊ-ները, ներառյալ նավահանգիստներն ու օդանավակայանները, կհամալրվեն ժամանակակից ռենտգենային տեսչական համակարգերով»,- ասել է Վրաստանի ֆինանսների նախարար Խուցիշվիլին։
Ժամանակակից ռենտգենային տեսչական համակարգերով հագեցման նախագիծն իրականացվում է Վրաստանի և Չինաստանի համագործակցության շրջանակներում։
Մեքենաների և գնացքների ռենտգենային սկանավորման համակարգեր տեղադրված են Հայաստանի հետ «Սադախլո» մաքսային անցակետում, Թուրքիայի հետ սահմանի «Կարծախի» անցակետում, սակայն ուղեբեռի ստուգման նմանատիպ համակարգեր կան Ռուսաստանի հետ սահմանի կետերում («Կազբեգի»։
«Սա շատ կարևոր նախագիծ է, որը հիմնված է այն փաստի վրա, որ այն ծառայում է Վրաստանի տնտեսական սահմանի անվտանգությանը և միջազգային բեռնափոխադրումների անվտանգ իրականացմանը», – ասել է Խուցիշվիլին։
Նրա խոսքով՝ դա զգալիորեն կբարձրացնի Վրաստանի մաքսային հնարավորությունները և կապահովի մատակարարման համաշխարհային շղթայի անվտանգությունը, ինչպես նաև կհեշտացնի օրինական առևտուրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում